Չինաստանում երկհարկանի հյուրանոց է փլուզվել․ կան զոհեր (տեսանյութ)


Չինաստանում երկհարկանի հյուրանոց է փլուզվել․ կան զոհեր (տեսանյութ)
Օգոստոս 30 10:40 2020

Չինաստանի հյուսիսային Լինֆեն քաղաքում երկհարկանի հյուրանոց է փլուզվել, 29 մարդ զոհվել է, հաղորդում է չինական CGTN լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:40-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին հաղորդվում է 28 վիրավորի մասին, որոնցից 7-ը ծանր վիճակում են, 21-ը՝ միջին ծանրության:

Չինաստանի պետական խորհրդի աշխատանքային անվտանգության կոմիտեից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվելու: