Երկար դադարից հետո Սիրուշոն վերսկսել է իր ճանապարհորդությունները (լուսանկարներ)


Երկար դադարից հետո Սիրուշոն վերսկսել է իր ճանապարհորդությունները (լուսանկարներ)
Օգոստոս 26 19:36 2020

Ողջ աշխարհում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված էր չվերթները։ Բավականին երկար դադարից հետո Սիրուշոն սկսել է  իր ճանապարհորդությունները։ Նա մեկել է Լեհաստան երաժշտական փառատոնին երգելու համար, այս մասին երգչուհին հայտնել է իր Ֆեյսբության էջում, ինչպես նաև լուսանկարներ հրապարակել Instagram-յան իր էջում։

Գրառումը և լուսանկարները ստորև․

Այսօր պետք է մեկնենք Լեհաստան, որտեղ հրավիրված եմ մանակցելու միջազգային երաժշտական փառատոնի: Այս շրջանում դա անհավանական է թվում և ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում ճանապարհին ու արդյոք իսկապես կստացվի հասնել Լեհաստան և ելույթ ունենալ, թե ոչ, բայց լեհական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարևոր երաժշտական միջոցառումն է: Ճանապարհը որը պետք է տևեր 4 ժամ այս պարագայում տևելու է 17 ժամ: Հուսով ենք ամեն ինչ բարեհաջող կանցնի: Կփորձենք հնարավորինս լուսաբանել: