«Աշխարհի ամենաուրախ ու հավատարիմ մարդ, ես քեզ պատկերացրածիցդ էլ շատ եմ սիրում». Քիմ Քարդաշյանը Քայլի Ջեներին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ (լուսանկարներ)


«Աշխարհի ամենաուրախ ու հավատարիմ մարդ, ես քեզ պատկերացրածիցդ էլ շատ եմ սիրում». Քիմ Քարդաշյանը Քայլի Ջեներին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ (լուսանկարներ)
Օգոստոս 11 12:43 2020

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում շնորհավորել է կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների ծննդյան տարեդարձը:

«Փոքրիկս, չեմ կարող հավատալ, որ 23 տարեկան ես: Աշխարհի ամենաուրախ ու հավատարիմ մարդ, ես քեզ պատկերացրածիցդ էլ շատ եմ սիրում»,-գրել է Քարդաշյանը:

Նա նաև նշել է, որ Քայլիի հետ բազմաթիվ  արխիվային լուսանկարներն իրեն հաճելի հուշերի գիրկն են գցում:

Մինչդեռ ինքը՝ հոբելյարը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շնորհակալ է Աստծուն ևս մեկ տարվա համար:

«23. շնորհակալ եմ, Տեր Աստված, ևս մի տարվա համար: Օրհնանքներ ու դասեր, ես պատրաստ եմ այդ ամենին և այնքան երախտապարտ»,-գրել է Ջեները:

Նշենք, որ Քայլի Ջեները երկու տարի անընդմեջ Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ «ինքնաշեն» (self-made) միլիարդատիրուհին:

Image may contain: one or more peopleImage may contain: one or more peopleImage may contain: 1 person, sitting and childImage may contain: 2 people, stripesImage may contain: 2 people, stripesImage may contain: 2 people, close-upImage may contain: 1 person, nightImage may contain: 2 people, close-upImage may contain: 2 people, people standing and outdoorImage may contain: 2 peopleImage may contain: one or more peopleImage may contain: 2 people, outdoor