Ձին համացանցի աստղ է դարձել իր շքեղ բաշի շնորհիվ


Ձին համացանցի աստղ է դարձել իր շքեղ բաշի շնորհիվ
Օգոստոս 2 18:03 2020

Նիդեռլանդների ֆերմաներից մեկում բնակվող Սթորմ մականունով ձին իր շքեղ բաշի շնորհիվ սոցցանցերի, մասնավորապես՝ Instagram-ի աստղ է դարձել:

Ինչպես նշում է Oddity Central-ը, 8-ամյա ձին բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել երկար ալիքաձև բաշի շնորհիվ, որը ճերմակ է`բաց ոսկեգույն երանգով:


Կենդանու ներկայիս տերը՝ 24-ամյա ուսանողուհի Նաոմի Բեքերսը, պատմել է, որ Սթորմին գնել է երկու տարի առաջ, երբ, ձիուն առաջին անգամ տեսնելով, սիրահարվել է նրա բաշին:

Նշվում է, որ ձիու բաշը վերջին անգամ կտրվել է վեց տարի առաջ:

Ուսանողուհին խոստովանել է, որ Սթորմի համար ինստագրամյան էջ բացելիս չի էլ պատկերացրել, որ ձին կարող է համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել: Հայտնի է, որ Սթորմի էջն ունի ավելի քան 35.000 հետևորդ:

Այժմ Սթորմի բաշի երկարությունն ավելի քան 1 մ է, ինչի համար նրան անվանում են «ձիերի Ռապունցել»: