«Աֆրոդիտե, դու՞ ես». Լիլի Մորտոն խորը դեկոլտեով զգեստով ընդգծել է բարեմասնությունները (լուսանկարներ)


«Աֆրոդիտե, դու՞ ես». Լիլի Մորտոն խորը դեկոլտեով զգեստով ընդգծել է բարեմասնությունները (լուսանկարներ)
Հուլիս 30 00:45 2020

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը, ով հանրությանն առավել հայտնի է Լիլի Մորտո կեղծանվամբ, նոր գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:

 

Կադրերում սկանդալային շիկահերը ներկայացել է բաց երկնագույն պուտավոր տոպով, որն ընդգծում է նրա բարեմասնությունները, և նույն կտորից երկարափեշ շրջազգեստով: «Women's Club» հումորային ծրագրի աստղն արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել վառ դիմահարդարմամբ, նուրբ աքսեսուարներով և սպիտակ կոշիկներով:

«Աֆրոդիտե, դու՞ ես»,- լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել է Լիլիի հետևորդներից մեկը: