«Ես կրկին մայրանալու եմ». Մարիամ Մելիքյանը սպասում է երկրորդ երեխային (լուսանկար)


«Ես կրկին մայրանալու եմ». Մարիամ Մելիքյանը սպասում է երկրորդ երեխային (լուսանկար)
Հուլիս 29 23:33 2020

Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառմամաբ հայտնել, որ սպասում է երկրորդ երեխային:

«Սիրելինե՛րս, ձեզանից շատերն արդեն կռահել էին իմ կարգավիճակը, և ես էլ ցանկանում եմ իմ ուրախությունը ձեզ հետ կիսել` ասելով, որ այո՛, դուք ճիշտ էիք, ես կրկին մայրանալու եմ: Իմ Միլայից հետո կյանքս էլի նոր երանգ ստացավ, և ես օրեցօր ինձ աշխարհի երջանիկն եմ զգում` կրծքիս տակ կրելով իմ երկրորդ հրաշքին»,- գրել է դերասանուհին:

Նշենք, որ Մարիամն ու ամուսինը` Գոռն, արդեն մեկ դուստր ունեն` 4,5 տարեկան Կամիլան: