Գեղեցիկ զգեստ, ոճային աքսեսուար. Մարտայի լուսանկարը


Գեղեցիկ զգեստ, ոճային աքսեսուար. Մարտայի լուսանկարը
Հուլիս 28 23:50 2020

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճային մայրիկը գեղեցիկ զգեստ է կրում, որը ոտքի հատվածում առանձնանում է հետաքրքիր կտրվածքով։ Մարտան արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել։