Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, ընտանեկան ճգնաժամի ֆոնին առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Քարդաշյանը մեկնել է Վայոմինգ, որտեղ Ուեսթը վերջին շաբաթներին միայնակ է ապրում զույգի 14 մլն դոլար արժողությամբ ռանչոյում: Ռեփերն այնտեղից հակասական թվիթերյան գրառումներ է անում կնոջ ու ընտանիքի մասին:
Պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Քարդաշյանը, ամունսու հետ նույն մեքենայում գտնվելով, արտասվում է:



Պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Քարդաշյանը, ամունսու հետ նույն մեքենայում գտնվելով, արտասվում է (լուսանկարներ)










