Ռուսաստանը երկարաձգում է միջազգային չվերթների արգելքը մինչև օգոստոսի 1-ը


Ռուսաստանը երկարաձգում է միջազգային չվերթների արգելքը մինչև օգոստոսի 1-ը
Հուլիս 2 23:26 2020

«Կոմերսանտը» հայտնում է, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») մինչև հուլիսի վերջ երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Դեռևս հունիսին «Ռոսավիացիայում» քննարկվում էր չվերթների մասնակի վերակագնումը հուլիսի 15-ից: «Մինչև 31.07.2020-ը արտասահմանցիների՝ Ռուսաստան մուտքի ժամանակավոր սահմանափակում է գործում»,- ասվում է համապատասխան որոշման մեջ, որն ուղղարկվել է բոլոր օդանավակայաններին:

S7 ավիաընկերությունից նույնպես հաստատել են արտասահմանյան չվերթների սահմանափակումների երկարաձգման մասին տեղեկությունը։

Նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն դեպի Ռուսաստան, այլև ՌԴ-ից այլ ուղղություններով չվերթներին:



loading...