Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյան (տեսանյութ,մաս 6-րդ)

Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյան (տեսանյութ,մաս 6-րդ)
Մայիս 23 21:05 2020

Նիկոլ Փաշինյանը մանկամիտ և գավառամիտ մաֆիոզ է, ինչպես նախկինում ասել եմ, և հիմա ընտանեկան նոր ժողով են արել և փորձել են հասկանալ, թե ինչպես փող աշխատել, որոշել են ծխախոտ արտահանել Աբխազիա, «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նրա խոսքով, մի քանի օր առաջ Հայաստանից նոր չվերթ է մեկնում ծխախոտով լի՝ Սոչի։

«Այս անգամ արդեն Վորոնեժի դասերը քաղել են, ապրանքը ձևակերպված է եղել որպես ծխախոտ, ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատասխան։ Մի փոքրիկ «նյուանս» են մոռացել, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր և ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի միջազգային սուբյեկտ, ինչպիսին է Աբխազիան», - հայտարարել է Միքայել Մինասյանը։

Նա նշել է, թե քանի որ փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է Փաշինյանի մոտ, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, «Աբխազիա»-յի կողքին ավելացնում է ստորակետ, և Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական մեծ խնդիր։

«Դուք հասկանում եք, որ այս խեղկատակները իրենց երկու կոպեկի համար ոչ միայն Հայաստանին անում են խայտառակ, այլ նաև մտցնում են խնդրի մեջ վրացիների, աբխազների և ռուսների հետ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի բիզնեսի», - հայտարարել է Միքայել Մինասյանը։

Մանրամասները` տեսանյութում։

loading...