Ռազմական ոստիկանությունում վարչապետը դեռևս Սերժ Սարգսյանն է. աղմկոտ բացահայտումներ ՌՈ պետի գործունեությունից

Ռազմական ոստիկանությունում վարչապետը դեռևս Սերժ Սարգսյանն է. աղմկոտ բացահայտումներ ՌՈ պետի գործունեությունից
Փետրվար 14 13:16 2020

Վերջին շրջանում բանակում ինքնասպանությունների, սպանությունների, հատկապես Առաքել Մովսիսյանի որդու մասնակցությամբ դեպքից հետո իրավապաշտպանները բարձրաձայնում են Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի անհրաժեշտության մասին։

Առհասարակ պնդումներ կան, որ Բաղդասարյանը չի տիրապետում բանակի հետ կապված օպերատիվ իրավիճակին, ինչն էլ հանգեցնում է նման դեպքերի հաճախակի կրկնության։ Բաղդասարյանը նաև հեղափոխությունից հետո էլ՝ առ այսօր, համակարգում զբաղված է կոռուպցիոն գործարքներով։ Աշխատակիցներին միտումնավոր, առանց հիմքի աշխատանքից հեռացնում է, ապա վերականգնելու համար 4-6 հազար ԱՄՆ դոլար գումար է պահանջում։ Բացի դրանից՝ սպառնալիքի ու վախի մթնոլորտում է պահում աշխատակիցներին, որպեսզի նրանցից ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել այդ խնդիրների, իր կոռուպցիոն գործարքների մասին։ «Ռազմական ոստիկանությունում հիմա Վովայի ժամանակներն են։ Պետի համար էլ վարչապետը դեռ Սերժ Սարգսյանն է։ Այդ կառույցում զբաղված են միայն կադրային առևտրով, ուրիշ ոչ մի բան իրենց չի հետաքրքրում։

Իրենց չի հետաքրքրում, որ բանակում զինվորներ են մահանում, ինքնասպան լինում, սպանում են, ոչ մի բանից խաբար չեն։ Բայց դա իրենց անմիջական գործառույթն է, ու իրենք են դրա պատասխանատուն»,- մեզ հետ զրույցում ասացին ՌՈ մի շարք աշխատակիցներ։

 

Առհասարակ հայտնի է, որ Արթուր Բաղդասարյանը համարվում է Սերժ Սարգսյանի մարդը և այդ պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի այն ժամանակվա թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի միջամտությամբ։ Նշանակվելուց հետո էլ մինչ օրս Բաղդասարյանը համակարգը լցրել է իր ծանոթ, բարեկամ, սանիկներով։

Ռազմական ոստիկանության ներկա և նախկին աշխատակիցների համար այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու է Բաղդասարյանը մնացել համակարգում, մի բան էլ՝ այս տարվա հունվարի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նրան շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս առաջխաղացումը, կոչումի բարձրացումը հատկապես հասկանալի չէ հեղափոխության օրերին Արթուր Բաղդասարյանի դրսևորած վարքի ու արձակած ապօրինի հրամանների ֆոնին։

«Առաջին լրատվական»-ին մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։ Մասնավորապես, որ նա այդ օրերին, կոնկրետ 2018-ի ապրիլի 29-ին իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների առաջ, ճանապարհ չտա, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից և նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։ Նման հրահանգ ստացել են հանդիպմանը ներկա գնդապետները։ Բաղդասարյանը դա հիմնավորել է՝ ասելով, թե հեղափոխություն է, մի 7-8 հոգի էլ պետք է մեռնի, բա ոնց, ու բառացի հայտարարում, որ Նիկոլը հիմար է, չի հասկանում՝ ինչ է անում։

Մեր տեղեկություններով՝ այդ ակնհայտ ապօրինի հրամանը կատարելուն դեմ է արտահայտվել միայն Բաղդասարյանի այդ ժամանակվա տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը, որն, ըստ կանոնակարգի, զեկուցագիր է գրել, տվել է Բաղդասարյանին և նշել, որ հրաժարվում է այդ հրամանը կատարել։ ՌՈ քարտուղարությունում, սակայն, Վանյանի զեկուցագիրը չի գրանցվում, իսկ Բաղդասարյանը հրաժարվում է ընդունել այդ զեկուցագիրը։

Բացի ժողովրդի վրա քշելու ապօրինի հրամանից, Ռազմական ոստիկանության պետը մի շարք ապօրինի հրամաններ ու գործողություններ է ձեռնարկել նաև այն օրը, երբ խաղաղապահ զորքերը միացան հեղափոխության ցույցին ու սկսեցին քայլել ժողովրդի հետ։ Արթուր Բաղդասարյանն այդ օրը Ռազմական ոստիկանությունում տագնապ է հայտարարում, անձնակազմին շարում է ու հրահանգում է, որ բոլորը իրենց մեքենաներով հենց այդ պահին գնան խաղաղապահ զորքերի մոտ։ Այդ հրամանից հետո Բաղդասարյանը, նրա սանիկ Գագիկ Ղուկասյանը, Սերժ Սարգսյանի բարեկամի որդին, որը ևս ՌՈ աշխատակից է լինում, տագնապով գնում են խաղաղապահ զորքեր։ Խաղաղապահ զորքերի անձնակազմին, մոտ 400 հոգի շարում են շարահրապարակում ու սկսում սպառնալից տոնով խոսել զինծառայողների հետ, թե դուք եք, արա, որ դուրս եք գալիս ցուցարարների մոտ, ասեք տեսնեմ՝ ինչ ա եղել, հլը փորձեք դուք էլ դուրս եկեք (այդ ժամանակ արդեն խաղաղապահ զորքերի մի մասը միացել էր ցուցարարներին.- Ս. Հ․)։ Ապա Բաղդասարյանի հրամանով Ռազմական ոստիկանության հատուկ նշանակության վաշտի անդամներին՝ զինված, մարտական փամփուշտներով հրամայում է շրջապատել խաղաղապահ զորքերի զորամասի տարածքը՝ հրահանգելով, որ ով դուրս գա զորամասի տարածքից՝ կրակել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

loading...