Ընդդիմության խորհուրդը դիմելու է Ռուսաստանին. Սամվել Կարապետյան


Ընդդիմության խորհուրդը դիմելու է Ռուսաստանին. Սամվել Կարապետյան
Հունիս 18 19:38 2026

Ընդդիմության խորհուրդը դիմելու է Ռուսաստանին: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

 

«Դիմելու ենք Ռուսաստանին, որպեսզի կարողանանք կանգնեցնել այս պրոցեսը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի: Սա վերաբերում է հայ ժողովրդին: Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունի այն կանգնեցնելու: Մենք դա վերցնելու ենք մեր ձեռքը և փորձելու ենք հասկացնել Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերով տուժում են հայ ժողովուրդը և բիզնեսմենը»,- նշել է նա: