Այսօր՝ հունիսի-20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էմիլ Գ-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, ինքնավթարի է ենթարկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։










