Մանրամասներ՝ Կուտոյանի ինքնասպանությունից


Մանրամասներ՝ Կուտոյանի ինքնասպանությունից
Հունվար 17 16:31 2020

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:

Hraparak.am-ը տեղեկացավ, որ դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։

Նշենք, որ մեր տեղեկություններով` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր:

 

Hraparak.am