Հրազդանում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մեքենայում

Հրազդանում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մեքենայում
Դեկտեմբեր 8 12:13 2019

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ հանգամանքներոմ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի 36 OC 804 համարանիշի ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը, փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...