ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել


ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել
Դեկտեմբեր 5 22:19 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նա ազգային անվանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես կասկածյալ։ 2018 թվականին ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ:



loading...