Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայկական ավանդույթի մասին, որին ամուսինը ստիպում է հետևել


Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայկական ավանդույթի մասին, որին ամուսինը ստիպում է հետևել
Հոկտեմբեր 26 21:32 2019

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հետևորդներին պատմել է երեխայի ծնունդի հետ կապված հայկական ավանդույթի մասին:

«Ըստ հայկական ավանդույթի՝ կյանքի առաջին քառասուն օրը նորածնին չի կարելի ոչ ոքի ցույց տալ, և Տիգրանը խստորեն պնդում է այդ կանոնի պահպանումը: Ինչը նրան չի խանգարել հավաքել այսօր բոլոր հարազատներին՝ ուտելու և երեխայի ծնունդը նշելու համար»,- գրել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ երեխայի ծնունդի առթիվ «հսկայական հայկական սեղան» է գցվել՝ հարազատների պատրաստած ուտեստներով՝ խաշլամա (զոքանչի կողմից), թաբուլե (մորաքրոջ), խորոված (եղբոր և հորեղբոր): Իր գրառմանը կից Սիմոնյանը գաթայի լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանի և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում հոկտեմբերի 19-ին ծնվել է երրորդ երեխան, որին տվել են Մարո անունը:

Աղբյուր՝ Tert.am