Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետություն:
Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նա Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:










