2026 թ․-ի սկզբից Հայաստանում արտերկրից ստացված համապատասխան հարցումների հիման վրա ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի․ Զախարովա


2026 թ․-ի սկզբից Հայաստանում արտերկրից ստացված համապատասխան հարցումների հիման վրա ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի․ Զախարովա
Նոյեմբեր 11 23:32 2026

Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում «բառացիորեն որս են հայտարարել» Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և Հայաստանը բացառություն չէ։ Այս մասին նոյեմբերի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ  2026 թվականի սկզբից Հայաստանում արտերկրից ստացված համապատասխան հարցումների հիման վրա ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի։

«Նրանց առաջադրված մեղադրանքները հաճախ առհասարակ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Ընդ որում, դա նկատելի է նույնիսկ շարքային քաղաքացուն, որը կարող է ստուգել այդ տեղեկությունը։ Բնականաբար, գործերի նման վիճակը մեզ լրջորեն մտահոգում է»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ռուսաստանցի դիվանագետները պարբերաբար այցելում են համապատասխան հաստատություններում գտնվող իրենց հայրենակիցներին։ Զախարովայի փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ նրանցից ոմանց առողջական վիճակը վատթարացել է։