ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է․
«Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Ականատեսն ենք հերթական մարդկային ողբերգության, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։
Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը։
Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը»։
Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի. «Հայաստան» խմբակցություն









