60 տարեկանից ցածր կանանց մոտ սրտի կաթված եւ ինսուլտ ավելի հաճախ է գրանցվում վաղ դաշտանադադարի դեպքում։ Lancet Public Health ամսագրում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ վաղ դաշտանադադարից հետո կանայք ավելի հաճախ են բախվում սրտի եւ ուղեղի կաթվածին։
Գիտնականները 15 տարբեր ուսումնասիրություններ են արել 301 438 կնոջ շրջանում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից եւ Ճապոնիայից։
Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ում մոտ դաշտանադադարը տեղի է ունեցել մինչեւ 40 տարեկանը, ավելի հաճախ են բախվել ինսուլտին, սրտի կաթվածին, քան նրանք, ում մոտ դաշտանադադարը սկսվել է 50-51 տարեկանում։
Ավելին, մինչեւ 40 տարեկանում դաշտանադադար ունեցած կանանց մոտ սրտի կաթվածի հավանականությունը բարձր է 55 տոկոսով, 40-44 տարեկանում՝ 30 տոկոսով, իսկ 45-49 տարեկանում դաշտանադադարի սկսվելու դեպքում՝ 12 տոկոսով։
Մասնագետները խորհուրդ են տալիս վաղ դաշտանադադարի պարագայում ավելի ուշադիր լինել առողջությանն ու ավելի հաճախ հետեւել սրտի առողջական վիճակին։ Բացի այդ, անհրաժեշտ է թողնել ծխելը, նորմալ քաշ պահպանել, առողջ սննդակարգի ու ապրելակերպի հետեւել։
Աղբյուր՝ Բուժինֆո










