ՍԴ-ն մնաց Նիկոլ Փաշինյանի առջև «չկզող» եզակի պետական կառույցը․ Շարմազանով


ՍԴ-ն մնաց Նիկոլ Փաշինյանի առջև «չկզող» եզակի պետական կառույցը․ Շարմազանով
Հոկտեմբեր 15 20:08 2019

«Սահմանադրական դատարանը միակ պետական մարմինն է, որը «չի կզել» Նիկոլ Փաշինյանի առջև»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանը Հայաստանում պետականության, սահմանադրականության համար կռիվ տվող անձ է։ 

«ՍԴ-ն միակ տարածքն է, որը ՀՀ-ում համարվում է քիչ թե շատ բազմակարծության, սահմանադրականության, պետականության և ժողովրդավարության բաստիոնը։  Միակ պետական մարմինը, որը  ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ պետությանն ու սահմանադրականությանը, որը «չի կզել» Փաշինյանի առջև։ Աստված տղերքին ուժ տա, որ իրենք ծառայեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, այլ ՀՀ-ին»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։