ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սեպտեմբեր 26 22:43 2026

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։