«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»` Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են քրեական դատարանից։
Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Սեպտեմբերի 23-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ «օրենքով գողերի» են ձերբակալել՝ Գևորգ Մելիքյանին («Օշականցի Գևորիկ») և Անդրանիկ Սողոյանին («Զապ»):
Անդրանիկ Սողոյանը նույնպես կալանավորվել է 2 ամսով։










