Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong» մակնիշի տրոլեյբուսը, Երևանի բնակիչ 39-ամյա Աննա Ա․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արման Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են «Yutong» մակնիշի տրոլեյբուսը, 2 ավտոմեքենաներ










