Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրգործը հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. Ռուբեն Հայրապետյան


Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրգործը հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. Ռուբեն Հայրապետյան
Սեպտեմբեր 17 22:16 2019

Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրեական գործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ նոր ղեկավարությանը, որ քրեական այդ գործը հարուցելու համար դիմել էր իրավապահ մարմիններին։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ նոր ղեկավարությունից ինձ «ընկեր» ներկայացողները մի քանի անգամ նշել էին, որ «ֆինանսական խախտումներ» են բացահայտել և պատրաստվում են դրանք ներկայացնել համապատասխան մարմիններին: Թե ինչու են դա անում, կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար:

Եվ այսպես՝ ցնդաբանական «խախտումները», յուրաքանչյուր հաջորդ փուլում ֆիլտրվելով և նոսրանալով, հասել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության նպատակով:

Դրանք, ըստ էության, բաղկացած են 2 դեպքից.

1. Ինչպե՞ս կարող էի տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ իմ մտերիմը համարվող 2 աշխատակցի. չէ՞ որ նրանց անընդհատ աշխատանքի վեց ամիսը դեռևս չէր լրացել:

Հարգելինե՛րս, եթե իհարկե իսկապես չեք հասկանում, ուշադի՛ր կարդացեք Աշխատանքային օրենսգիրքը, որը ոչ միայն «որպես կանոն» ձևակերպմամբ արդեն իսկ չի արգելում արձակուրդի տրամադրումը, այլև հստակորեն սահմանում է, որ աշխատողի խնդրանքով արձակուրդը կարող է տրամադրվել կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Իսկ վերջինիս մեջ մատչելի հայերենով գրված է՝ ԳՈՐԾԱՏՈւԻ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՄԲ՝ այլ դեպքերում (տե՛ս կից նկարները):

2. Ինչպե՞ս կարող էր իմ պաշտոնավարման ընթացքում աշխատանքի ընդունված և իմ մտերիմը համարվող աշխատակիցը պարգևատրում ստանալ:

Ցանկանում եմ տեղեկացնել հասարակությանը, որ հերթական պարգևատրումը ստացել են բոլոր հիմնական աշխատակիցները՝ ԱՆԽՏԻՐ: Ավելին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ պարգևատրումը՝ որպես աշխատակիցների խրախուսման ձև, կիրառվել է բոլոր նախորդ տարիներին, և այդ ավանդույթն ընդամենը չի խախտվել:

Լա’վ, բայց քրեակա՞ն..., ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հնարված է ՀՊՏՀ նոր ղեկավարության կողմից՝ հասարակության մեջ ինձ բացասական կերպով ներկայացնելու համար։

Հրավիրում եմ մեր բոլոր գործընկերների, ուսանողների, շրջանավարտների, մամուլի և ամենակարևորը՝ պատասխանատու մարմինների ուշադրությունը այս ամոթալի և հուսահատ հետապնդմանը»:

Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտարարել էր, որ ըստ քննության  տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, ըստ որի՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված իր մտերիմներ՝ վարչատնտեսական եւ կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին եւ ֆինանսական նախկին տնօրենին ամռանը տրամադրել է ամենամյա վճարովի արձակուրդ՝ նրանց վճարելով՝ ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։ Բացի այդ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նախքան 2018-2019 թվականների ուսումնական տարվա ավարտը բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգեւատրել է 350․000 դրամով՝ հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա ք