Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան


Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Սեպտեմբեր 10 23:01 2026

Վահե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Էսօր հայտնի դարձավ, որ 《լեգենդար》 Առուշ Առուշանյանը հա'մ ՔՊ֊ի հետ դաշինքով է գնում ընտրություններին, հա'մ պատրաստվում է դառնալ ՔՊ անդամ (չի հերքել, ինչպես դա արել էր նախկինում), հա'մ էլ կուսակցություն ունի, որի անունը, ուշադրություն, 《Բիզնես》է...

 

Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես («Ничего личного, это просто бизнес»)։
Դե, նորաթուխ իշխանականը հիմա երևի չի հիշի, թե ինքը ինչեր էր ասում և մտածում ՔՊ֊ի մասին, կամ ՔՊ֊ականներն ինչ էին ասում և մտածում իր մասին։

 

Բայց մենք հիշում ենք, ավելին, ՔՊ֊ականներն էլ են հիշում և Առուշին արեցին ամենամեծ վատությունը` բարոյապես հիմնահատակ ոչնչացրին նրան։ 

 
 

Իսկ եթե Առուշը մտածում է` իր  《Բիզնեսով》փրկեց իրեն և իր բիզնեսը, ուրեմն Նիկոլ Փաշինյանին լավ չի ճանաչում. Առուշի հանդեպ նա ավելի դաժան է վարվելու, քանի որ դա նաև պատմության ու բնության չգրված օրենքներն են։ Բայց էդ օրենքներն արդեն  քաղաքականապես դեռահաս  ճամբարափոխի`《Բիզնեսի》առաջնորդի համար հազիվ թե ընկալելի լինեն։

 

Դե ինչ, ինչպես Պոլոզ Մուկուչը կասեր` բարով վայելես թազա շրջապատդ...