ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Սեպտեմբեր 10 22:49 2026

Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Տիգրանաշենում էին, նրանք  շփվել են բնակիչների հետ, ներկայացրել կուսակցության դիրքորոշումը Տիգրանաշենի զարգացման հետ կապված։ 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է գյուղի բնակիչների հետ շփումների արդյունքում եկած եզրահանգումները։

«Գյուղացիները չեն ցանկանում լքել Տիգրանաշենը։ Նրանք ցանկանում են մնալ իրենց հայրենիքում և ապրել ու աշխատել այստեղ։

Տիգրանաշենը Արարատյան դաշտի գյուղերից մեկն է և Երևանից ընդամենը 40 րոպե է հեռու։ Սակայն բնակիչները նշում են, որ գյուղը տարիներ շարունակ անտեսված է, որևէ լուրջ զարգացման ծրագիր չի իրականացվել, և մարդիկ չեն պատկերացնում՝ ինչպիսի ապագա է իրենց սպասվում»։

Նարեկ Կարապետյանն ընգծում է, որ Տիգրանաշենը ՔՊ-ն հանձնում է, իսկ «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է գյուղի զարգացման այլընտրանքային ծրագիր, որի հիմքում պետք է լինեն զբոսաշրջությունն ու գինեգործությունը։

«Տիգրանաշենը պետք է զարգանա, այլ ոչ թե վերածվի հերթական չզարգացող գյուղի։ Տիգրանաշենը պետք է մնա հայկական։ Այստեղով անցնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական ճանապարհներից մեկը՝ Երևանը Վայոց ձորի և Սյունիքի հետ կապող ճանապարհը։ Դրա կարևոր հատվածը՝ մոտ 8 կմ, անցնում է Տիգրանաշենով»։