«Նիկոլ Փաշինյանի դուստրը զբոսնում էր թիկնազորով, տեսանկարահանեցի. հիմա ոստիկանությունը գալիս է մեքենաս զննելու». Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)


«Նիկոլ Փաշինյանի դուստրը զբոսնում էր թիկնազորով, տեսանկարահանեցի. հիմա ոստիկանությունը գալիս է մեքենաս զննելու». Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 16 23:00 2019

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ոստիկանությունն այս պահին պատրաստվում է խուզարկել իր մեքենան.

«Հրազդան հյուրանոցի մոտից դուրս էի գալիս, երբ ականատես եղա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի դուստրը մի տղայի հետ թիկնազորով քայլում, ես առանց վարանելու նկարել եմ: Հասա տուն, աներոջս զանգահարած է լինում ոստիկանության ԳԱԻ-ի պետի տեղակալը, և հիմա գալիս են իմ մեքենան զննելու:

Հրաժարվելու եմ թույլ տալ մեքենաս զննել, քանի որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի պոլի շորն է, և տեսանկարահանման համար գալիս են մեքենաս զննելու: Ես երբեք չեմ տեսել, որ որևէ ղեկավարի դուստր փողոցում զբոսնելիս ոստիկանների ուղեկցությամբ լինի: Ես գտնվում եմ Կոմիտաս 48 ա շենքում, հրավիրում եմ լրագրողների»,-ասաց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: