Այն մարդկանց, որոնք փորձում են առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ․ կեղտոտ մեթոդներով մասիսցու քվեն գողանալ չի հաջողվի․ Դավիթ Համբարձումյան


Այն մարդկանց, որոնք փորձում են առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ․ կեղտոտ մեթոդներով մասիսցու քվեն գողանալ չի հաջողվի․ Դավիթ Համբարձումյան
Նոյեմբեր 27 21:40 2026

Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվել, և այն մարդիկ, որ փորձում են մի փոքր առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ իրենց, «Կառուցող» դաշինքը՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ շարունակելու է ընտրապայքարը։ Վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքին, հայտարարել է Դավիթ Համբարձումյանը։

«Ութ տարի է՝ մեկ կալանավորել են, մեկ ազատ են արձակել։ Ես այդ հանցանքը չեմ գործել, նման կեղտոտ մեթոդներով փորձել գողանալ մասիսցու քվեն, վստահ եմ, որ որևիցե մեկի մոտ չի ստացվելու, մենք շարունակում ենք մեր պայքարը, շարունակում ենք առաջ գնալ»,-նշել է նա։

 

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ի որոշմամբ Դավիթ Համբարձումյանի մասով ամբողջությամբ բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով նրա մասով Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ է տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։

 

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար նշանակված 6 տարի 3 ամիս ազատազրկմանը հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 10 ամիս 12 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով։