Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը։ Այս մասին գրում է Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը՝ մեկնաբանելով քիչ առաջ Վճռաբեկ դատարանի հրապարակած որոշումը։
Հիշեցնենք՝ այսօր Վճռաբեկ դատարանը հրապարակեց Դավիթ Համբարձումյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը։ Ըստ պաշտպանների, հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին և «ռեակտիվ արագությամբ» քննության են առնվել։ Նրանք մտահոգիչ են համարում այն հանգամանքը, որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։
Երեկ հրավիրած հրատապ ասուլիսում Գայանե Պապոյանը մտահոգություն էր հայտնել, որ Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել այնպիսի որոշում, որվ կմեկուսացնի Դավիթ Համբարձումյանին ՏԻՄ ընտրություններից։
Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան










