Հայաստանում այս խլոցիները, ապօրինի հետապնդումներն առհավետ փակել են մեր մուտքը ԵՄ. Հարությունյան


Հայաստանում այս խլոցիները, ապօրինի հետապնդումներն առհավետ փակել են մեր մուտքը ԵՄ. Հարությունյան
Նոյեմբեր 27 20:34 2026

«2018 թ.-ից մինչ այսօր մենք նկատում ենք, որ ՔՊ-ն և երկրի փաստացի ղեկը զբաղեցնող անձը որևէ գործընկերային դրական համբավ ունեցող վարքագիծ որևէ կենտրոնի հետ չեն պահպանում»,-Աժում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ի հետ իշխանությունների վարած հակասական քաղաքականության մասին հարցին։ 

Նա նշեց, որ իշխանությունները անդադար խոսում են եվրաինտեգրացման մասին, բայց իրականում եվրաինտեգրացվել փորձում են միայն ստատուսներով ու հրապարակային խոսքով, բայց ոչ ռեալ քայլերով։Նման պայմաններում վստահ եմ, որ Հայաստանում այս խլոցիները, անձանց ապօրինի հետապնդումները առհավետ փակելեն մեր մուտքը եվրոպական ընտանիք։ 

Պատասխանելով հարցին, թե ինչ կլինեն ԵԱՏՄ-ի հետ  հարաբերությունները՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ  ցանկացած սցենարի դեպքում  էլ չի զարմանա, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում վստահելի, հուսալի գործընկեր։ 

Հարությունյանը հիշեցրեց, որ 2017 թ.-ին Հայաստանը ստորագրեց «Սեպա»-ն, բոլորը տեսել են, որ և ԵԱՏՄ-ում ենք կարողացել հուսալի գործընկեր մնալ, և նաև փորձել ենք սերտացնել հարաբերությունները գործընկերային Եվրամիության անդամ պետությունների հետ։«Հետևաբար, դիվանագիտությունը ոչ թե «կամ-կամի», այլ «և-և»-ի մասին է։ Եթե ճիշտ կարողանան աշխատել, շարունակ փորձեն հուսալի դառնալ բոլոր կողմերի համար, կարող են երկուսը մեկտեղել»,- ասաց Հարությունյանը։