Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ


Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
Նոյեմբեր 20 21:20 2026

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին:

 

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է Լիբանանի տարածքային ամբողջականության, պետական գերիշխանության եւ անկախության պահպանման հրամայականը։ Նա վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

 
 

Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի նշանակալից ներդրումը Լիբանանի հասարակական կյանքում՝ շեշտելով, որ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և իր ակտիվ մասնակցությամբ կարևոր դեր ունի երկրի զարգացման ու բարգավաճման գործում։