«Դուք այս մարդկանց դոշին քարտեզ որտե՞ղ եք տեսել, որ ասում եք՝ քարտեզ հա քարտեզ,ամբողջական ա, թե կիսատ։ Խաղալիք ա, բռոշկա, որը որպես կանոն կրում են կանայք, հիմա դառել ա «յունիսեքս», կրում են բոլորը։ Երկիրը սարքել են խաղալիք, դրած բաժանում են, սարքել են պեչենի, ուտում են։Երկիրը դարձել են իրանց համար խաղալիք»,- ԱԺ-ում հայտարարեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով նոր անձնգրերի հետ կապված խնդիրներին, պատգամավորը նշեց․ « Մեր կապույտ անձնագիրը, որը ստանալու տուրքը հազար դրամ էր։ Դա սովորական անձնագիրն է։ Հիմա իրանք նոր անձնագիր են դրել, որնն արժե 28 600 դրամ, եթե նույն օրն ես ուզում ստանաս՝ 90 հազար դրամ։ Դա բիոմետրիկ անձնագիրն է։ Բայց 2020 թվականին կար մի ուրիշ անձնագիր՝ անվճար։ Դա կոչվում էր «հպարտ քաղաքացու» անձնագիր։ Դրա վրա էլ մի ուրիշ պատկեր կար, լրիվ ուրիշ քարտեզով։ Հիմա ասում են, որ սա քարտեզ է։ Քարտեզը գրված ա՝ ինչ ա, դա կոորդինատային հարթությունում աշխարհագրական օբյեկտների, բնակավայրերի նշումով պատկերն է։ Սա քարտեզ չի, սա սիմվոլ է։ Ես աշխարհի շատ երկրների խորհրդարաններում եմ եղել։Միայն երկու երկրի խորհրդարանում կա, որ սիմվոլիկ պատկեր է փակցված՝ Ադրբեջանի և վերջին մի քանի տարում նաև՝ Հայաստանի։ Ադրբեջանում պատկերել են, որպեսզի ցույց տան, թե ինչ է իրանց հավակնությունները, Հայաստանում պատկերեցին այն պահից, որ ցույց տան, թե ինչից են իրենք հրաժարվում։ Այս սիմվոլները շատ վտանգավոր են։ Սրանք վերջնական կործանման տանող սիմվոլներ են։ Զգուշացեք այս վտանգավոր «խաղալիքներից»»։










