«Որքան հասկանում եմ, տրամաբանությունը լինելու է ինչ-որ ձևով փոխանակման մեջ»,-Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արծվաշենի մասին հարցին։
Նա նշեց, որ իր ընկալմամբ, «այն երեք անկլավները, որոնք կան, կամ փռվելու են մեր սահմանի երկայնքով, կամ բրդվելու է առաջ»։ «Արծվաշենքի տարածքն այնքան մեծ է, որ այդ երեք ադրբեջանական գյուղերը, անկլավները, գրեթե ամբողջությամբ, մի քիչ տարբերությամբ, ...։ Բայց վերադառնալով 29 հազար 743 քառակուսի կիլոմետրին։ Մեր Սահամանդրությունը թույլ էլ չի տալիս, որ որևէ տարածք իշխանությունն ինչ-որ ձևով տա։ Դա մեր որոշելիքը չէ, դա հանրաքվեի կարող է դրվել, եթե նման առաջարկ լինի։ Դա կլինի Հայաստանի քաղաքացու որոշումը»,- ասաց Սիմոնյանը։Մանրամասն՝ տեսանյութում։










