Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Ազոտի երկօքսիդը թունավոր գազ է, որն առաջացնում է լուրջ խնդիրներ առողջության համար՝ ասթմա, բրոնխիտ, թոքերի ուռուցք, սրտանոթային հիվանդություններ։ Հայաստանում ամեն երրորդ մահը արձանագրվում է նորագոյացություններից կամ շնչառական օրգանների հիվանդություններից։
Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով»,-գրել է նա։










