Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ


Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ
Հոկտեմբեր 26 00:11 2026

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում տեղի ունեցավ ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 4407 ձայն (36.14%), «Ուժեղ Հայաստան» 2 383 ձայն (19,54%), «Հանրապետություն» կուսակցություն 445 ձայն (3,64%) եւ «Գործարար» կուսակցություն 4952 ձայն (40,61%)։

Նշենք, որ «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը, ում աշխատանքից խորհրդարանական ընտրության ժամանակ դժգոհ էր իշխանությունը եւ դա էր պատճառը, որ ՏԻՄ ընտրության ժամանակ իշխանության թեկնածուն Լոռի Բերդ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն էր։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել էր, որ Արմեն Գրիգորյանը իրենց թեկնածուն չէ։ Գրիգորյանը անգամ հեռացել էր ՔՊ կուսակցությունից ու որպես անկուսակցական էր Գործարարի ցուցակում ներգրավված։ Ի դեպ «Գործարար» կուսակցությունը 2 համայնքում` Գավառում եւ Գորիսում Քաղպայմանագրի հետ դաշինքով է մասնակցում ընտրությանը, իսկ ինքը` Գրիգորյանը, ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու արդյունավետ համագործակցություն մաղթել։