Չե՞ն կարողանում սահմանին տեսախցիկ դնեն, թե միայն ընդդիմադիր գործիչների գրասենյակներում և լոգարաններում են դնում. Կարապետյան


Չե՞ն կարողանում սահմանին տեսախցիկ դնեն, թե միայն ընդդիմադիր գործիչների գրասենյակներում և լոգարաններում են դնում. Կարապետյան
Հոկտեմբեր 23 21:34 2026

«Հասցնում են վերջին օրերին, ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով, կարող է աշխատավարձ կամ այլ հիմքով և այդպես գնում են ընտրությունների»,-Ստեփանավանում քարոզարշավի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին՝ Կարապետյանն ասաց.«Մեր դիրքորոշումը շատ պարզ է, Ալիևը պետք է չասի, թե մեր երկրում սահմանադրություն փոխվի, թե ոչ»։

Նկատելով, որ ՀՀ սահմանը կարողանում է ադրբեջանցի հովիվը, զինվորն ազատ անցնեն՝ Կարապետյանը հարցրեց, թե հնարավոր չէ, որ այն տեսախցիկները, որ Հայաստանում են տեղադնում, նաև սահմանին դնեն։«Թե միայն ընդդիմադիր գործիչների գրասենյակներում, լոգարաններում և այլ տեղեր են դնում տեսախցիկենրը։

Հետագայում Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության, Եվրոպան գալու է տարբեր փոքրամասնությունների հետ կապված օրենքների հետևից։ Գալու են այն ամենի հետևից, որը խոսք է տվել Փաշինյանը, կամ իր քաղաքականության արդյունքում ստիպված ենք լինելու զիջենք»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը;