Գեղարվեստական ոճին բնորոշ նյութերի հավաքածու է՝ տրված կամայական մեկնաբանությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։
«Ուզում եմ պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը. խնդիր դրված չէ, թե դրամական միջոցները որտեղից, այդ գումարով առնելու հնարավորություն կար, թե ոչ։
Այստեղ շատ բարդ, չհիմնավորվող նյութերով, կասկածի, ենթադրությունների մակարդակով կառավարության որոշումների գնահատական է տրված»,-ասաց փաստաբանը։
Նա գտնում է, որ գործի նյութերը ոչնչի մասին են։
Հիշեցնենք՝ շուտով կլրանա 2-րդ ամիսը, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։










