Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի


Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի
Հոկտեմբեր 20 11:47 2026

«Կրիկյան» բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի։ Հոկտեմբերի 22-25-ը հայ բռնցքամարտիկները հանդես կգան երկու խոշոր մրցաշարերում՝ Լիտվայում կայանալիք Վիտալի Կարպաչիաուսկասի անվան մրցաշարին ու Էստոնիայում կայանալիք Energy Cup 2026-ին։ Մարզիչ Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Ալիկ Չատոյանը, 65 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը, 70 կգ քաշային Անդրանիկ Մարտրիոսյանն ու 80 կգ քաշային Էդմոն Ստեփանյանը։ Հայաստանի թիմի հետ մրցավայրում կլինի նաև «Կրիկյան» բռնցքամարտի ակումբի հիմնադիր-նախագահ Արթուր Կրիկյանը։