Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար


Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար
Հոկտեմբեր 16 15:45 2026

Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում ամրապնդվի խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը, Երևանում այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

Նա հույս ունի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

«2026 թվականի մարտից Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել։ Մեր հարգարժան նախագահի հանդիպումները պարոն Փաշինյանի հետ շարունակվում են այնպես, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը բարձրացվի ավելի բարձր մակարդակի»,- հավելել է թուրք նախարարը։