Եթե ՌԴ հետ եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք hակառnւuական hիuտերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռnւuի շպիnն» պիտակավորում. Շարմազանովը՝ Միրզոյանին


Եթե ՌԴ հետ եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք hակառnւuական hիuտերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռnւuի շպիnն» պիտակավորում. Շարմազանովը՝ Միրզոյանին
Հոկտեմբեր 16 13:46 2026

«Նահանջ երգով…Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են։ Ես միայն ուրախ կլինեմ, երբ հայ-ռուսական կապերն իրապես եղբայրական լինեն, քանի որ դա բխում է ՀՀ շահերից։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր ՔՊ-ն հայտարարում ՌԴ-ի կողմից մղվող «հիբրիդային պատերազմի» մասին»,- ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությանը, որ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները՝ կառուցողական, խնդիրները՝ լուծելի»։ 

Շարմազանովը շարունակել է. «ՔՊ-ի անդամներն էին համարում ՌԴ-ն ՀՀ -ի ինքնիշխանության սպառնալիք։ ՔՊ-ի առաջնորդն էր, ըստ էության, ռուսական ռազմական ներկայությունը մտահոգիչ որակում։

Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում։

Ավելին. եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք ԱԺ ամբիոնից հայտարարում ու եվրոպաներում բամբասում, թե Շարմազանովը ՌԴ-ում իշխող ուժի կազմակերպած միջազգային համաժողովներին է մասնակցում։

Թե՞ հերթական անգամ իրավիճակ փոխվեց»։