Փորձում են վատություն անել, մտածում են ինձ լռեցնել, բայց չարաչար սխալվում են. Մեսրոպ Մանուկյանը՝ աներոջ բենզալցակայանի մասին


Փորձում են վատություն անել, մտածում են ինձ լռեցնել, բայց չարաչար սխալվում են. Մեսրոպ Մանուկյանը՝ աներոջ բենզալցակայանի մասին
Հոկտեմբեր 15 14:34 2026

Այսօր արձանագրում ենք, որ ՀՀ-ում մարդու սեփականության իրավունքը պաշտպամնված չի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդադառնալով Շինարարների փողոցում կրպակների քանդմանը։

«Եթե դու գերակա շահ ես ճանաչում և մարդը սեփականության վկայական ունի, թեկուզ այդ տարածքը վարձակալությամբ է վերցրել, ապա պարտավոր ես քաղաքացու հետ կոմունիկացվել, գնահատել, ապա փոխհատուցել քո կողմից հասցված վնասը։ Այս իշխանության մոտ ուրիշ ձև է գործում՝ քանդենք, ավիրենք.,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Շինարարների փողոցում այսօր քանդվում է նաև Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը։

«Փորձում են վատություն անել կամ ցույց տալ, թե քո դեմ ենք գործում։ Ես սովոր եմ, ժողովուրդ։ Եթե մտածում են, որ ինձ լռեցնելու են, չարաչար սխալվում են։ Ես մի քանի օր շարունակ ասում էի՝ գնացեք, քանդեք։ Իրենք այդ բոլորն ապօրինի են արել, քանի որ օրինական է, սեփականության վկայական ունի», ասաց Մանուկյանը։