«Թալանչիները երբեք չեն կշտանում այլոց թալանելուց»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի մասին


«Թալանչիները երբեք չեն կշտանում այլոց թալանելուց»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի մասին
Հոկտեմբեր 13 18:17 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը գրել է․

«Թալանչիները երբեք չեն կշտանում այլոց թալանելուց։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը։

Ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեք անդամներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (վարչության նախագահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեք հայցեր ունեն իմ դեմ Քաղաքացիական դատարանում` խոսքի համար։

Բոլոր դեպքերում նրանք, հերքումից բացի, ներկայացրել են ֆինանսական հատուցման պահանջ` օրենքով սահմանված առավելագույն չափով։ Այս պահին նրանց երեքի հայցերով ակնկալվող ընդհանուր գումարը կազմում է 17.000.000 ՀՀ դրամ` առանց դատական ծախսերի և պետական տուրքի գումարի՝ այն դեպքում, երբ իմ ամսական աշխատավարձը կազմում է մոտ 600.000 դրամ, որը ես ստացել եմ ընդամենը երկու ամիս։

Սրանով նրանք նպատակ ունեն ոչ միայն լռեցնելու ինձ, այլև թալանելու` ծնողներիցս ինձ փոխանցված և իմ կյանքի ընթացքում արդար վաստակով ձեռք բերված ողջ ունեցվածքս»։