Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին: Ըստ Սպուտնիկ Արմենիայի, այս մասին ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումում
«Մենք կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Սահմանը դեռ փակ է, բայց կարծում եմ՝ գործընթացը բավականին հասունացել է»,- ասել է նա:
Նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն արդեն կա։ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը նպատակադրված է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ անկախ ամեն ինչից, ու սա որևէ կերպ կապված չէ երկրի եվրոպական ձգտումների հետ: Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:










