«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ
«Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց.Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող պայքարի շրջանակներում իրենց իսկ նախաձեռնած՝ թե՛ բովանդակային, թե՛ այլ առումներով խայտառակ հանձնաժողովի ձևավորումը։
Երկրորդը՝ հանրային ծառայողի օրվան վերաբերող առավելապես ձևական բնույթի հարց։Իմ գնահատմամբ՝ խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է, երբ երկրի առջև ծառացած բազմաթիվ անվտանգային, սոցիալական և տնտեսական խնդիրների պայմաններում Ազգային ժողովը քննարկման ընդամենը երկու հարց ունի»։










