«Այսօր, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստան–Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, շնորհակալական նամակ եմ ուղարկել Ֆրանսիայից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեժերին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ու անվերապահ ազատ արձակման պահանջը Եվրախորհրդարանի բանաձևում ներառելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար»,-Գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը, շարունակելով։
«Սա կարևոր քայլ է մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, նրանց ազատ արձակման հարցը միջազգային օրակարգում պահելու և եվրոպական կառույցներում հայկական հարցերի հետևողական բարձրաձայնման ուղղությամբ։Մեր հայրենակիցների վերադարձը մնում է առաջնահերթություն։ Նրանց ազատության համար պայքարը պետք է շարունակվի բոլոր հնարավոր միջազգային հարթակներում»։










