Ով աջակցում է Փաշինյանին, աջակցում է մեր երկրի կործանմանը․ Սամվել Կարապետյան


Ով աջակցում է Փաշինյանին, աջակցում է մեր երկրի կործանմանը․ Սամվել Կարապետյան
Հոկտեմբեր 9 23:00 2026

Լրագրողների խնդրանքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է այն հանագամանքին, որ չնայած Հայաստանում ժողովրդավարության նահանջին ու մարդու իրավունքների ակնհայտ խախտումներին, Արևմուտքը շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

«Քանի որ Փաշինյանի վարած քաղաքականությունը  տանում է Հայաստանի կործանմանը, ցանկացած մարդ, ցանկացած կազմակերպություն, ցանկացած երկիր, որն աջակցում է Փաշինյանին, աջակցում է մեր երկրի կործանմանը։

Նրանք պետք է աջակցեն Հայաստանին և հայ ժողովրդին, Փաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին»,- ասել է Սամվել Կարապետյանը։