Պետությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, որ Հայաստան մտած ադրբեջանցին չի արտահանձնվելու. Նարեկ Կարապետյան


Պետությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, որ Հայաստան մտած ադրբեջանցին չի արտահանձնվելու. Նարեկ Կարապետյան
Հոկտեմբեր 6 11:44 2026

Այնպես չէ, որ մենք խուսափում ենք իրավիճակի սրվելուց։ Եթե կարևոր հարցերի շուրջ է, թող լարվի, խնդիր չկա, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

 

Նրա խոսքով՝ պետությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, որ Հայաստան մտած Ադրբեջանի քաղաքացին չի արտահանձնվելու։

 

«Այս առումով հայերին պաշտպանող պետությունը պետք է դիրքորոշում հայտնի։ Նա հանցագործ է և չի կարող արտահանձնվել»,- նշեց պատգամավորը։

 

Կարապետյանի խոսքով՝ Ազգային ժողովում լարվածությունը հիմնականում հենց այս հարցով էր պայմանավորված։

 

Նա նաև հավելեց՝ մտավախություն ունի, թե պետությունը կարող է Ադրբեջանի քաղաքացուն արտահանձնել. «Բայց թող չփորձվեն»։