«Ուժեղ Հայաստանը» նախատեսում է օրենսդրական փոփոխություններ՝ եվրոպական դեղերի հասանելիությունը բարձրացնելու համար (Տեսանյութ)


«Ուժեղ Հայաստանը» նախատեսում է օրենսդրական փոփոխություններ՝ եվրոպական դեղերի հասանելիությունը բարձրացնելու համար (Տեսանյութ)
Հոկտեմբեր 3 12:28 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություններով բարձրացնել Հայաստանում եվրոպական որակյալ դեղերի հասանելիությունն ու նվազեցնել դրանց գները։

 

Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այցելել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրենի հետ քննարկելու են Հայաստանում եվրոպական դեղամիջոցների հասանելիության խնդիրը։

 

Նրա խոսքով՝ գործող սահմանափակումների պատճառով հայկական դեղատներում եվրոպական բարձրորակ դեղերի մեծ մասը չի վաճառվում։ Կարապետյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գրանցված է շուրջ 3000 անուն դեղ, մինչդեռ եվրոպական երկրներում այդ թիվը հասնում է մինչև 25 հազարի։

 

«Այսօր մենք դա ենք քննարկելու, որպեսզի օրենսդրական նախագծով հանդես գանք, ինչը կիջեցնի գները և կավելացնի առողջապահության որակը, քանի որ դեղերը որակյալ են»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

 

Նա հավելել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ քաղաքացիներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն։